Քեմերոնի վարկանիշը կտրուկ ընկել է փետրվարից ի վեր
ՄիջազգայինՄեծ Բրիտանայի կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնի նկատմամբ երկրի բնակիչների վստահության վարկանիշը փետրվարից ի վեր կորցրել Է 8 տոկոս: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այդ են վկայում վերջին հարցման տվյալները:
Ներկայում վարչապետի պաշտոնում Քեմերոնի գործունեությունը դրական Է գնահատում բրիտանահպատակների միայն 21 տոկոսը:
Ապրիլի 11-12-ին անցկացված հարցման արդյունքները հրապարակել Է The Times թերթը:
Քեմերոնի հասցեին հնչող քննադատությունը կտրուկ սաստկացել Է «պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո, որոնցում հիշատակվել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրը: Ապրիլի 9-ին Լոնդոնում ցույց են անցկացրել հազարավոր մարդիկ՝ պահանջելով Քեմերոնի պաշտոնաթողությունը:
«Պանամական դոսիեի» հրապարակումից գրեթե մեկ շաբաթ անց Քեմերոնը խոստովանել Է, որ շահույթ Է ստացել իր հանգուցյալ հոր՝ Իեն Քեմերոնի օֆշորական ընկերությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: