Հրաձգություն Կիևում. կան զոհեր, վիավորների թվում՝ երեխա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևի Գոլոսիևսկի շրջանում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհ ու վիրավոր կա, հայտնում է տեղական ոստիկանությունը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Զոհերի թիվը ճշտվում է», - հայտնել է ոստիկանությունը։
Strana.ua-ի փոխանցմամբ՝ կրակողը պատանդներ է վերցրել և բարիկադավորվել Velmart սուպերմարկետում։ Այնտեղ ներկայումս ընթանում է հատուկ գործողություն, և անվտանգության ուժերը շրջապատել են շենքը։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ մի քանի մարդ արդեն սպանվել է, իսկ վիրավորների թվում կա մեկ երեխա։
Հետևեք մեզ՝ այստեղ