Պուտինը պատասխանել է հարցին` արդյոք կփրկե՞ր խեղդվող Էրդողանին և Պորոշենկոյին
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության բնակիչ, 12-ամյա Վարվառա Կուզնեցովան նախագահ Վլադիմիր Պուտինի` արդեն 14-րդ «Ուղիղ գիծ» շփման ժամանակ հարց է ուղել, թե ում կփրկեր նախագահը, եթե Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խեղդվելիս լինեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը, աղջիկը նշել էր, որ նախորդ տարի նման հարցի ժամանակ Պուտին ասել էր, որ եթե տեսներ խեղդվող Օբամային, ապա կփրկեր նրան:
«Եթե որևէ մեկը որոշել է խեղդվել, ապանրան փրկելն անհնար կլինի: Սակայնմենք պատրաստ ենք օգնության ձեռքմեկնել ցակացածին, եթե նա դացանկանում է»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 14-րդ անգամ «Ուղիղ գծով» շփման մեջ է մտել ռուսաստանցիների հետ: ՌԴղեկավարին հասցեագրված հարցերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում մոտեցել Է 2 միլիոնի: «Ուղիղ գծի» նախապատրաստմանըՊուտինը նվիրել է երկու օր:
Որքան կարող Է տեւել ծրագիրը, չի կանխատեսվում: Ռուսաստանցիների հետ շփման ամենաերկարատեւ սեանսը եղել Է 2013թվականի «Ուղիղ գիծը». այն ժամանակ նախագահը հարցերին պատասխանել Է 4 ժամ 48 րոպե: Եթե գումարելու լինենք այնամբողջ ժամանակը, որը Պուտինն անցկացրել Է «Ուղիղ գծերի» ընթացքում ռուսաստանցիների հետ շփվելով, ապա այն կկազմիգրեթե երկու օր՝ ավելի քան 45 ժամ: 2001 թվականին առաջին «Ուղիղ գծի» ընթացքում Պուտինին ուղղվել Էր ամենաքիչ թվովհարցեր՝ 400 հազար: Հետագայում դրանց թիվը շարունակաբար աճել Է՝ առավելագույնին հասնելով 2015 թվականին՝ 3,25 միլիոն: