Կոշիկների հետ կապված 9 խորամանկ հնարք, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումԿոշիկն գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն դրա արտաքին տեսքին, այլև հարմարավետությանն ու որակին: Լինում է, որ խանութից նոր գնված կոշիկը սկսում է սեղմել ու ցավեցնել ոտքը: Մենք գիտենք, թե ինչպես լուծենք այդ խնդիրը: Ներկայացնեն այս հնարքները, որոնք ձեր կյանքն ավելի հարմարավետ կդարձնեն ու հասարակ:
1.Սպիտակ մարզակոշիկը կարելի է մաքրել ատամի մածուկով։

2. Վիետնամկաներն ավելի օրիգինալ կարող եք դարձնել բարակ կտորի օգնությամբ, ինչպես ցուցադրված է նկարում։

3. Եթե կոշիկը փոքր է, կրեք այն բրդե գուլպաներով: Վարսահարդարիչի տաք հոսանքը մի քանի րոպե ուղղեք կոշիկի վրա: Պատրաստ է։

4. Կոշիկը կարող եք լայնացնել ջրի պարկերի օգնությամբ: Ջրի տոպրակները դրեք կոշիկների մեջ: Դրեք սառնախցիկը։

5. Որպեսզի ոտքերի վրա կոշտուկներ չառաջանան, այն առաջին անգամ կրելուց առաջ ոտքի վրա դեզոդորանտ շաղ տվեք։

6. Թեյի տուփերը կանցկացնեն կոշիկներից եկող տհաճ հոտը։

7. Տհաճ հոտը վերացնելու համար կոշիկի ներսում մի քիչ մանկական ցանափոշի շաղ տվեք։

8. Որպեսզի սառույցի վրա կարողանաք քայլել, չոր տակացուի վրա փակցրեք բժշկական կտորից սպեղանի։

9. Որպեսզի կոշիկը ջուր չքաշի, այն լավ պատեք մեղրամոմով, ապա չորացրեք վարսահարդարիչով:
