Իսրայելի և Լիբանանի առաջնորդները մեկ կամ երկու շաբաթից Վաշինգտոնում կանցկացնեն խաղաղության բանակցություններ․ Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները մեկ կամ երկու շաբաթից Վաշինգտոնում կանցկացնեն խաղաղության բանակցություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի ու Լիբանանի առաջնորդներն այսօր համաձայնել են 10-օրյա զինադադար հաստատել։
«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի մեծ հարգանքի արժանացած նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։
Այս երկու առաջնորդները համաձայնության եկան, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար։
Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։
Ես պատիվ եմ ունեցել լուծելու աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք անենք դա»,-գրել էր Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ