Մենք կստիպենք ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխան տալ մեր պաշտոնյաների uպանnւթյան համար. Բաղայի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը մտադիր է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին իրանական ղեկավարության սպանության համար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Մենք պարտավոր ենք դա անել: Եվ կարծում եմ, որ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է պահանջում պատասխանատվության կանչել: Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ը և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ: Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ»,- ասել է Բաղային:
Նրա խոսքով, համաձայն 1949 թվականի Ժնևի չորս կոնվենցիաների ընդհանուր 1-ին հոդվածի, բոլոր պետությունները պարտավորվում են հարգել և ապահովել միջազգային հումանիտար իրավունքի հարգումը:
«Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները խախտում են այդ սկզբունքները, ես գտնում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին»,- հավելել է նա:
«Ինչ վերաբերում է Իրանին, դա կլինի բոլոր իրանցիների մշտական պահանջը, և մենք կօգտագործենք մեր ողջ ներպետական համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկենք այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք նրանք իրականացրել են իրանցի ժողովրդի դեմ», - ընդգծել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ