Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք միշտ ասել ենք, որ հարստացման մակարդակի և տեսակի հետ կապված հարցերը կարող են քննարկվել»,- նշել է նա՝ հավելելով, որ ուրանի հարստացումը պետք է բավարարի երկրի կարիքները։
Միևնույն ժամանակ, Բաղային ընդգծել է, որ Թեհրանը պնդում է միջուկային էներգիայից օգտվելու իր իրավունքը և չի հաստատում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները՝ հարստացման հնարավոր կասեցման ժամկետների վերաբերյալ։
«Սա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված իրավունք է, որի անդամն է Իրանը»,- հավելել է նա՝ խոսելով խաղաղ ատոմից օգտվելու հնարավորության մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ