Իրանական երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանական երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը:
«Երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը և շարժվում է դեպի Իմամ Խոմեյնիի անվան նավահանգիստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ խոսքը պարենամթերք տեղափոխող բեռնանավի մասին է: Միևնույն ժամանակ, գործակալությունը չի հստակեցրել, թե որտեղից էր նավը շարժվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Fars-ը հայտնել էր, որ իրանական սուպերլցանավը շրջանցել է ԱՄՆ-ի ծովային շրջափակումը:
Հետևեք մեզ՝ այստեղ