Մենք հարգում ենք մրցակցին, սակայն մեր թիմը պետք է այս խաղը սկսի հաղթանակի հանդեպ հավատով․ «Բավարիայի» գլխավոր մարզիչ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։
«Բոլորը խաղալու հնարավորություն կունենան։ Մենք նախապատրաստվում ենք հանդիպմանն ու անհամբերությամբ սպասում դրան: Ցանկանում ենք հաղթել և արդարացնել մեր երկրպագուների սպասելիքները: Իհարկե, մենք հարգում ենք մրցակցին, սակայն մեր թիմը պետք է այս խաղը սկսի հաղթանակի հանդեպ հավատով։
Առաջին հանդիպմանը մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Երկրորդ խաղակեսում «Ռեալն» ավելի լավ սկսեց գործել, և այդ 45 րոպեները նրանց վստահություն հաղորդեցին։ Բայց խաղի առաջին կեսում մենք մեզ հիանալի էինք զգում, և, կարծում եմ՝ ունակ ենք էլ ավելի լավ խաղալ։
«Սանտիագո Բեռնաբեուում» տարած հաղթանակը հավատ է ներշնչում սեփական ուժերի նկատմամբ, սակայն այժմ մենք պետք է մեր տանն ապացուցենք, որ ունակ ենք խաղալ էլ ավելի համոզիչ»,- Կոմպանիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում գերմանական ակումբն արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով։
Հետևեք մեզ՝ այստեղ