Բրյուսելում երեք մարդու են կալանավորել փարիզյան ահաբեկչության հետաքննության կապակցությամբ
ՄիջազգայինԵրեք մարդ Է կալանավորել Բրյուսելի հարավում կատարված խուզարկություններից հետո, որոնք բելգիական ոստիկանության կողմից անցկացվել են նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի դատախազությունը:
«Նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով հետաքննության շրջանակներում կալանավորել են երեք մարդու եւ ուղարկել հարցաքննության»,-ասված Է դատախազության հայտարարության մեջ:
Նրանց կալանավորման ժամկետի երկարացման մասին որոշում կարող Է կայացվել ապրիլի 13-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: