Արգենտինայում ոստիկանությունը հայտնի ռեփերի մնացորդները հայտնաբերել է նրա տան բակում գտնվող շարժական զուգարանում, հաղորդում է Need To Know- ը։
58-ամյա Մայք Դ.-ն (իսկական անունը՝ Ռոբերտո «Տիտո» Մարտին Ալերուցո) հայտնաբերվել է հորում՝ նրա անհետ կորելու մասին հայտնած ընկերների և հարևանների կողմից նախաձեռնված երկօրյա որոնումներից հետո։ Նրա մարմինը թաղված էր 15 սանտիմետր հողի և շինարարական աղբի տակ։ Նախնական դիահերձումը ցույց է տվել, որ Դ.-ն ստացել է գլխի ծանր վնասվածք և այլ վնասվածքներ։
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է երկու կասկածյալի։ Նրանցից մեկը՝ 29-ամյա Ջոել Ռամսես Բալադանը, Դիի հետ տեսել են մարտի 31-ին։ Ականատեսի խոսքով՝ արյունով պատված դեմքով ռեփերը մատնացույց է արել Բալադանին՝ պնդելով, որ ծեծել է իրեն և գողացել հեռախոսը։
Բալադանը ձերբակալվել է մնացորդների հայտնաբերումից կարճ ժամանակ անց։ Երկրորդ կասկածյալը՝ 33-ամյա Պաբլո Գարսիան , ապրիլի 4-ին հանձնվել է ոստիկանությանը։ Երկուսն էլ հերքում են իրենց մասնակցությունը ՝ մեղքը միմյանց վրա բարդելով։
Տեղական խանութի աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ Բալադանը հանցագործության օրը մտել է խանութ և հարցրել, թե որ օճառն է լավագույնը հագուստից արյունը հեռացնելու համար: Նա դա բացատրում է մսագործարանում իր աշխատանքով, որտեղ, ենթադրաբար, իր հագուստը անընդհատ կեղտոտվում էր: Հետաքննիչները կարծում են, որ Բալադանի և Գարսիայի դրդապատճառը երաժշտի ունեցվածքը գողանալն էր: