Զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 7 վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա. 7 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։
Նշվում է, որ զինված անձը, օգտագործելով հրացան, վիրավորել է յոթ մարդու։ Հաղորդվում է, որ նա մի քանի աշակերտի պատանդ է վերցրել։
Դեպքից հետո վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ բրիգադներ և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։ Ըստ հաղորդումների՝ հարձակվողը տվյալ դպրոցի աշակերտ է։
Աշակերտների մեծ մասն էվակուացվել է։ Միջոցներ են ձեռնարկվում հարձակվողին վնասազերծելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ