Վթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կան Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Չավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Մեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն Մարուքյան Հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում 2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ Տարադրամի փոխարժեքները մայիսի 30-ին Խաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ Կարապետյան


«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ

2026թ. ապրիլի 9-ին ավարտվեց «Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումների փուլը, և հանրային մեղադրողները սկսեցին ընթերցել գործով 18 մեղադրյալների նույնական մեղադրանքները՝ որպես բացման խոսք։ Հաջորդիվ բացման խոսքով հանդես կգա նաև պաշտպանության կողմը, ինչից հետո կսկսվի ապացույցների հետազոտման փուլը։ Այս փուլին ընդառաջ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ հրավիրվել է պաշտպանների մամուլի ասուլիս՝ հանրությանը ներկայացնելու գործում առկա դեռևս չհրապարակված այն ապացույցները, որոնք  քարոզչական դաշտում լայնորեն օգտագործվել են իշխանությունների կողմից։

«Առաջին հերթին դա այսպես կոչված ձեռագիր «ահաբեկչական պլանն» է, որ ո’չ ձեռագրաբանական քննության է ենթարկվել, ո’չ որևէ ողջամիտ վերլուծության, բայց ՔԿ ղեկավարի կողմից հանրությանը ներկայացվել է իբրև Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ծրագիր։ Այնտեղ մասնավորապես առկա են այնպիսի անհեթեթ մտքեր ինչպիսիք օրինակ՝ որ «անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր և գերի վերցնել 150.000-250.000 քաղաքացիական անձ։ Մենք հրապարակում ենք այդ անգլերեն «ծրագիրը» և դա հայտնաբերելու կադրերը՝ թողնելով, որ հանրությունն ինքը դատի՝ կարո՞ղ էր արդյոք Բագրատ Սրբազանը կամ նրա համախոհներից որևէ մեկը շարադրած լինել նման տեքստ թե ոչ։» - հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հաջորդիվ հրապարակվեցին Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գունավոր ծխերը, ներկերը, բարձրախոսը, մեխերը, շինարարական ամրանները, մետաղյա ձողերը և այլ կենցաղային ապրանքներ վերցվել որպես ենթադրյալ ահաբեկչության համար պիտանի գործիքներ։

Անդրադառնալով այս ապացույցներին՝ պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց. «Մենք հասկանում էինք, իհարկե, որ սկզբնական փուլում մեղադրանքի կողմը ապավինելու էր նախաքննական գաղտնիքի խորհրդավորությանը, ապա՝ նախնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքին, ուստի սպասում էինք, որ հիմնական լսումներին ընդառաջ հրապարակենք այսպես կոչված «ապացույցները»՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ այս գործն իրավաբանության հետ աղերս չունի։ Սա կենցաղային իրերով ահաբեկչություն նախապատրաստելու աշխարհում թերևս առաջին մեղադրանքն է, որը հյուսվել է բացառապես ապօրինի գաղտնալսումների և դրանց բովանդակության խեղաթյուրման միջոցով։ Ինչու՞ ապօրինի. որովհետև դատախազները նույնիսկ հիմա դատարանում հրաժարվեցին ներկայացնել այն օպերատիվ տվյալը, որի հիման վրա առհասարակ սկսվել են այս գաղտնալսումները»։

Պաշտպանները անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել նաև իրավապահ մարմիններին։ Պաշտպան Խուդոյանը վերահաստատեց. «Չնայած երկրի թիվ մեկ ամբիոնից Գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրությունները անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր այդպիսի ապացույցներ չկան, ինչը թույլ է տալիս առհասարակ հերքել դրանց իսկությունը։ Բայց այս դեպքը արտառոց է նրանով, որ իրավապահները չեն սահմանափակվել չհաստատված գաղտնալսումներով, նրանք ուղղակիորեն կեղծել են դրանք, և հիմա հրաժարվում են քրեական վարույթ նախաձեռնել այդ առիթով»։

Փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունների սղագրությունը կեղծելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Արդյունքների մասին լրացուցիչ հանրությանը կտեղեկացնեն։

Խոսնակները անդրադարձան նաև հարուցված քաղաքացիական գործերի ընթացքին՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական ճնշումները և երկակի ստանդարտները ներթափանցել են նաև դատական համակարգի այդ հատվածը։

«Ցավալի է տեսնել, որ թեև պաշտոնյաները և իշխանական քարոզիչները շատ հաճախ դատարանում հայտնում են, որ «տեռորիստ» կամ այլ որակումներ տալով նկատի չեն ունեցել Սրբազանին, կամ փորձում են իրենց վիրավորական արտահայտությունները քաղաքական խոսքի սահմաններում տեղավորել, դատարանները չեն համարձակվում այդ երևույթին պատշաճ գնահատական տալ՝ արձանագրել զրպարտությունը, վիրավորանքը և անմեղության կանխավարկածի խախտումը»-իր խոսքում նշեց փաստաբան Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025թ. հունիսի 25-ին՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստության շինծու մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը և ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։

Երևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնըԳյուղատնտեսական ծրագրում փաստաթղթերի ներկայացման պահանջները կթեթևացվենԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանԱռաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴԿառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետըՀերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզումԲժիշկը զգուշացրել է դեղամիջոցի և ալկոհոլի համակցման կործանարար հետևանքների մասինՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելուՈւժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներինՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա ԿոստանյանՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԿրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին «Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՀունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում
Ամենադիտված