Մյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող, կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը հույս է հայտնել, որ բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կկարողանա հաղթահարել Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» արգելքը։ Առաջին խաղում «Բավարիան» Մադրիդում հաղթել էր 2։1 հաշվով։
«Կարծում եմ՝ «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէ, ինչպես անցյալում, բայց նրանց կազմում կան բազմաթիվ գերազանց խաղացողներ։ Նրանք միշտ կարող են վտանգավոր լինել եւ վնաս հասցնել մեզ։
«Բավարիայի» համար ամբողջ մրցաշրջանը հաջող է դասավորվում, զգում եմ, որ մյունխենյան թիմը կարող է կատարել հաջորդ քայլը։ Կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունները մեծ են, բայց պետք է դրան դեռ հասնել։
Այսպիսի դիմակայություններում ոչ միշտ է գծային դեպի վեր ընթանում, լինում են վերելքներ եւ անկումներ։ «Բավարիան» այս մրցաշրջանում շատ կայուն է, եւ պետք է այդ կայունությունը, որպեսզի անհաջողությունը, անհաջող փոխանցումն ու բաց թողած գոլը դուրս չթողնի պայքարից»,– Մյուլերի խոսքը մեջբերում է Sport1.de–ն։
«Բավարիա» – «Ռեալ» պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 15–ին։
Հետևեք մեզ՝ այստեղ