Մոսկվան ակնկալում է շարունակել շփումները Հունգարիայի հետ. Պեսկով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան հույս ունի շարունակել շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք ակնկալում ենք, որ կշարունակենք մեր բավականին պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ առավել ևս՝ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի օրը։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98,9%-ի մշակումից հետո Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը զգալիորեն առաջ է անցնում Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունից։ Հանձնաժողովի փոխանցմամբ՝ «Տիսան» կստանա 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Ֆիդեսը» կստանա 55 տեղ։
Հետևեք մեզ՝ այստեղ