ԱՄՆ-ը և Իրանը անկեղծորեն տրամադրված են զինադադшրի հարցում. Ֆիդան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնն ու Թեհրանը անկեղծորեն տրամադրված են զինադադարի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Պակիստանում երկու երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունների ընթացքում կողմերը փաստացի շարադրել են իրենց ելակետային դիրքորոշումները։ Դա բնական է, քանի որ ելակետային դիրքորոշումները միշտ խնդիրներ են առաջացնում։ Այնուհետև, միջնորդների աջակցությամբ, նրանք կփորձեն ինչ-որ պահի մոտեցնել դրանք. կարևորն այն է, որ դա օգնի հասնել զինադադարի և պահպանել այն։ Որքան տեսնում եմ, այս պահին երկու կողմերն էլ անկեղծորեն տրամադրված են զինադադարին»,- ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ը անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները մնում են անհայտ։
Հետևեք մեզ՝ այստեղ