Դե Միստուրան Ժնեւի բանակցություններում առաջին հանդիպումը կանցկացնի ընդդիմադիր ԲԲԿ-ի հետ
ՄիջազգայինԺնեւի բանակցություններում Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի առաջին հանդիպումը տեղի կունենա Սիրիայի ընդդիմության բարձրագույն կոմիտեի պատվիրակության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին լրագրողներին հայտնել Է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:
Ժնեւում ապրիլի 13-ին մեկնարկում են անուղղակի միջսիրիական բանակցությունները:
«Ապրիլի 13-ին մենք ակնկալում ենք միջսիրիական բանակցությունների սկսվելը: Ինչպես ես եմ հասկանում, Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) պատվիրակությունը կժամանի ապրիլի 12-ին: ՄԱԿ-ի հատուկ պատվիրակն առաջին հանդիպումը ԲԲԿ-ի պատվիրակության հետ կանցկացնի ապրիլի 13-ին»,-ասել Է Ֆաուզին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: