Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի հաղթանակներին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում նվաճել է երկու ոսկե մեդալ։
Հայ մարմնամարզիկի գրանցած արդյունքներին անդրադարձել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG)՝ իր պաշտոնական էջերում հրապարակելով Մանուկյանի ելույթի տեսանյութն ու կից կատարելով գրառում։
«Այնպիսի տպավորություն է, կարծես դիտում ենք Համլետ Մանուկյանի ելույթը 1.5 անգամ արագացված ռեժիմով, այնպես չէ՞։ Երկու ոսկե մեդալ վեց օրում։ Ահա թե ինչ է նա անում»,- ասված է ֆեդերացիայի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը նժույգթափեր վարժությունում անգերազանցելի էր աշխարհի գավաթի խաղարկության ինչպես Կահիրեի, այնպես էլ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած եզրափակիչ փուլերում՝ երկու դեպքում էլ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:
Հետևեք մեզ՝ այստեղ