Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»
Blog«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման երիտասարդները Սուրբ Աննա եկեղեցու դիմաց ակցիա են կազմակերպել՝ հաջակցություն Ծաղկազարդի օրը եկեղեցում Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից բռնության ենթարկված և հետագայում կալանավորված Դավիթ Մինասյանի։
Ակցիային մասնակցող երիտասարդները խորհրդանշական քայլ են կատարել՝ կապել են իրենց ձեռքերը՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով դպրոցական տղայի ապօրինի կալանքի դեմ։