Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Կին կապիտանը վերցրել է զենքն ու ոչնչացրել թշնամու անօդաչու սարքը

Հասարակություն

Aparaj.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի զորամաս հասնելուն պես սուրճի հրավեր ենք ստանում: «Բանակի սուրճն ուրիշ է, այդ սուրճից ուրիշ տեղ չեք կարող փորձել»,- շտապում են շեշտել զինվորականները: Հյուրասիրության հրավերն ընդունում ենք:

Զորամասի «գրադարան-շտաբի» փոքր սենյակում տեղավորվում ենք կողք կողքի: Զորամասի ֆինանսական ծառայության պետ, գրադարանավար եւ միաժամանակ բուժքույր Մելսիդա Հարությունյանը շտապում է սուրճ դնել եւ պատմում քառօրյա պատերազմի առաջին օրվա կատարվածի մասին:

«Ապրիլի 2-ի գիշերն արթնացանք կրակոցներից: Խուճապի չմատնվելով` կանանց եւ երեխաներին տարհանեցինք Ստեփանակերտ: Շատերի բարեկամներն էլ Երեւանում էին, այդ պատճառով Հայաստանից տաքսիներ պատվիրեցինք, մեր վարորդները բնակիչներին հասցրին Շուշի, որտեղ նրանց արդեն սպասում էին պատվիրված մեքենաները,- պատմում է Մելսիդան: – Ամբողջ գիշեր ռմբակոծությունները չէին դադարում: Առավոտյան վերջին բնակիչներին տարհանելուց հետո` ամուսնուս հետ շտապեցինք զորամաս: Մեքենա չկար. այդ պատճառով Մարտակերտից մինչեւ Մատաղիս ահագին տարածություն անցել ենք ոտքով, մինչեւ մեքենայի հայտնվելը»:

1

Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինվորական կոշիկներն են. «40 համարից փոքր կոշիկ չկա: Նույնիսկ մի քանի գուլպաներով հանգնելուց` մեծ են: Քայլելը դժվար է այս կոշիկներով, էլ չեմ խոսում վազելու մասին»,- ասում է նա:

Մելսիդան 91 թվականից մասնակցել է Արցախյան պատերազմին: Նա եւ հետախուզության է գնացել, եւ մասնակցել մարտերին, եւ օգնել վիրավորներին: Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի կռվել Շահումյանում`ադրբեջանցիների թիկունքում: Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրավորվել է, 3 անգամ կոնտուզիա ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կա: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկիկ կնոջ մարմնում:

2

Պայմանագրային զինծառայող Նորայրի ձեռքերն ականից վնասվել են, մի քանի օրով ուղարկել են զորամաս ապաքինվելու: Տեղը տեղ չի տալիս, ուզում է շուտ գնալ ընկերների մոտ: Դեպքի մանրամասնությունները չի պատմում, տեսախցիկը տեսնելուն պես՝ շրջվում է, ընկերներն ասում են, որ նկարվել չի սիրում:

«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր հայտնվել զորամասի վերեւում, մինչեւ մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զենքը եւ մի քանի րոպեներ անց ոչնչացրել սարքը»,- պատմում է Նորայրը:

3

«Հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա դիրքեր բարձրանամ, չեմ կարող այստեղ հանգիստ նստել: Համ էլ տղաներին ոգեւորելու եւ թիկունք կանգնելու խնդիր կա: Սակայն չթույլատրեց: Հաջորդ օրը նորից մոտեցա, այս անգամ ասաց` համբերիր,- խռովված, բայց հրամանն օրենք համարելով շարունակում է Մելսիդան,- ախր կիսատ մնացած գործը պիտի ավարտենք եւ մեզ պատկանող հողերն ազատագրենք: Այն ժամանակ չպետք է ընդունեինք խաղաղության դաշինք, մենք պետք է առաջ գնայինք, որ այսօր նման խնդիր չունենայինք եւ մեր տղաները չզոհվեին առաջնագծում…»:

Մելսիդայի ամուսինը, ինչպես Մելսիդան է ասում, առաջին իսկ օրվանից իր հետ է: Նա Մարտակերտի ՀԷԿ-ի հսկիչն է, միաժամանակ ամեն ինչով օգնում է զորամասում:

Ամուսինը հպարտությամբ պատմում է, որ կինն Արցախյան պատերազմի ժամանակ ոչնչացրել էր տասնյակ ադրբեջանցիների:

4

Մելսիդա Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, «Մարտական խաչի» շքանշանակակիր է: Ստացել է կապիտանի կոչում:

Ամուսինները երեխաներ չունեն, բայց ճակատում կռվող բոլոր տղաներին իրենց զավակներն են համարում:

«25 տարի է` ապրում եմ Արցախում, եւ 25 տարի բանակ գնացող-եկողներն իմ որդիներն են: Այստեղ իմը, քոնը չկա: Աստված ինձ այս ամբողջ բանակ երեխաներին է տվել, ու ես երջանիկ եմ դրանով»,- ասում է կին կապիտանը:

5

Սուրճը եռաց: Մելսիդան մատուցում է մեզ, հյուրասիրում նաեւ կոնֆետներով եւ քաղցրաբլիթով:

«Նույն այս քաղցրաբլիթներն ու կոնֆետներն ուտում են նաեւ մեր սահմանը պահող զինվորները: Աստված թող խնայի նրանց, դեռ շատ գործ ունենք… Խմեք սուրճը, իսկ հաջորդ անգամ սուրճ կհյուրասիրեմ Բաքվում…»,- ասում է նա:

Լուսինե Թեւոսյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Ամենադիտված