Ռոնալդուի նվերը բռնցքամարտիկին (լուսանկար)
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր ինքնագրով իսպանական ակումբի մարզաշապիկ է նվիրել բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինին վերջինիս ծննդյան առթիվ: Ֆուտբոլիստը բռնցքամարտիկի ազգանունը սխալով է գրել (Golovink):
Նշենք, որ ապրիլի 23-ին բռնցքամարտիկը WBA, IBF և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսների պաշտպանության մենամարտ կանցկացնի Դոմինիկ Ուեյդի հետ: