Մի խումբ քաղաքացիներ հայհոյել, ապա ծեծել են իրենց դիտողություն արած երիտասարդին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Արման Ի․-ն, 23-ամյա Հայկ Ի․-ն, 20-ամյա Էդգար Մ․-ն և մի քանի դեռևս անձը չպարզված քաղաքացիներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բնակելի շենքի բակում իրենց անձը հասարակությունից վեր դասելով՝ հայհոյանքներ են հնչեցրել։
Հետևեք մեզ՝ այստեղ