Պատերшզմի դադարեցումը պետք է ամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով․ իրանցի պաշտոնյա
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը պնդում է, որ պատերազմի դադարեցումն ամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը՝ Իսլամաբադում կայանալիք բանակցություններից առաջ։
«Եթե պատերազմի դադարեցումը չամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում՝ մեր կողմից առաջադրված պայմանների հիման վրա, մենք լիովին պատրաստ ենք վերսկսել ռազմական գործողությունները ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ՝ այնպես, ինչպես դա արել ենք վերջին 40 օրվա ընթացքում, և նույնիսկ ավելի մեծ ինտենսիվությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հետևեք մեզ՝ այստեղ