Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան. Փաստաբան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այսօր առավոտյկան եմ այցելել Դավիթին, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ։ Փորձել եմ չանհանգստացնել իրեն»,-դատախազության շենքի դիմաց լրագրողնեևրի հետ զրույցում ասել է Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նրա վիճակը մտահոգիչ է. «Դավիթը լավ չի, Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան։ Այս պահին մեզ համար կարևորը նրա կյանքի և առողջության հարցն է, հետո կրթության իրավունքին կանդրադառնանք»։
Մարտիրոսյանն ասել է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված խնդրագրին դեռ արձագանք չի տրվել, մինչդեռ հարցը շտապ պատասխան էր ակնկալում։
«Դավիթի կալանավորման համար իրավական որևէ հիմքեր չկան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը խնդրել էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանին որպես երաշխավոր հանդես գալ որդու կալանքի որոշումը փոխելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ