Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում
Լոռիում՝ Վանաձորում, կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։
Միջոցառմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկը, ի դեմս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Հակոբյանի, Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանի, Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի և այլ պատասխանատուների:
Համաժողովի շրջանակում Բանկի կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՓՄՁ ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով ֆինանսավորման հնարավորություններին, բիզնես վարկավորման գործիքներին և շուկայի զարգացման միտումներին։
Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի խոսքով՝ նման միջոցառումները կարևոր հարթակ են՝ քննարկելու ՓՄՁ ֆինանսավորման հնարավորությունները, գնահատելու բիզնեսի կարիքները և զարգացնելու բանկ–բիզնես համագործակցությունը։
«ՓՄՁ ֆինանսավորումն ու փոքր և միջին բիզնեսի աջակցությունը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է: Այդ ընկերություններն են ապահովում Հայաստանում աշխատատեղերի զգալի մասը և կարևոր դեր ունեն տնտեսության կայուն զարգացման մեջ»,- նշել է նա՝ հավելելով, որ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ բիզնես վարկավորում, լիզինգ, արտաքին առևտրի ֆինանսավորում և այլ լուծումներ։
Բանկի առաջարկները մշակվել են՝ հաշվի առնելով ՓՄՁ կարիքները, ապահովում են նպատակային կիրառության լայն շրջանակ և տարբերվում են ինչպես ժամկետներով, այնպես էլ պոտենցիալ վարկառուներին ներկայացվող պահանջներով։
Ծառայությունները հասանելի են ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց։
conversebank.am, 010 511 211։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։