Նազարբաևը պաշտոնական այցով ժամանել է Իրան
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պետության ղեկավարը ժամանել է Թեհրան: Այցի շրջանակներում պլանավորվում են հանդիպումներ նախագահ Հասան Ռուհանիի, հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, ինչպես նաև Իրանի հոլդինգների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: