Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի․ Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս հետ չի բերվի։ Այս մասին Truth social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես էլ կլինի»,- գրել է Թրամփը։
Թրամփի խոսքով այս գիշերը կարող է դառնալ պատկության ամենակարևոր պահը։
«Հիմա, երբ մենք ունենք ամբողջական և լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատականացված մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխականորեն հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի: Մենք դա կիմանանք այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ շորթման, կոռուպցիայի և մահվան 47 տարիները վերջապես կավարտվեն։
Հետևեք մեզ՝ այստեղ