Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան»
Քաղաքականություն«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության վերաբերյալ ասել է, որ բաց են համագործակցության և համախմբման համար բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են «Ուժեղ Հայաստանի» գաղափարները։
«Կոնկրետ ՀԱԿ-ի մասին խոսելով նշեմ, որ Նարեկ Կարապետյանը առիթ ունեցել է ասելու, որ մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, այն ուժերի, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար։
Մյուս ուժերի հետ համագործակցության ձևաչափերը կարող են տարբեր լինել»,-նշել է նա։