Թրամփը խոստացել է չհարձակվել Կանադայի վրա՝ նրա պատմությունը հարգելով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու գաղափարից՝ դա բացատրելով երկրի երկուհարյուրամյա պատմության նկատմամբ իր հարգանքով։
«Կարծում եմ՝ կանադացիներն իրենց ետևում ունեն 200 տարվա պատմություն, և ամբողջ «Օ՜, Կանադա» բան... Դրա հետ հարցերը չես լուծի 3,5 տարում։ Այնպես որ, չեմ կարծում, որ դա տեղի կունենա», - բրիտանական Daily Mail-ը մեջբերել է Թրամփի խոսքերը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ չնայած Մեծ Բրիտանիայի թագավորը ձևականորեն մնում է պետության ղեկավարը Կանադայում, Թրամփը չի պլանավորում ոտնձգություններ կատարել իր իշխանության վրա այդ երկրում, հաղորդում է Daily Mail-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ