Ղազախստանը եւ Իրանը համագործակցության 50 համաձայնագիր են կնքել
ՄիջազգայինՂազախստանի եւ Իրանի գործարար շրջանների ներկայացուցիչները համագործակցության 50 համաձայնագիր են ստորագրել, որոնց ընդհանուր գումարը հասնում Է շուրջ 1 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է ղազախական «Բայտերեկ» ազգային կառավարող հոլդինգը՝ ամփոփելով Թեհրանում կայացած ղազախստանա -իրանական գործարար խորհրդի նիստի արդյունքները, որին մասնակցել են երկու երկրների 200-ից ավելի ընկերություններ:
Նիստը տեղի Է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Իրան այցի շրջանակներում:
«Միջոցառման արդյունքում երկու երկրների գործարարները համագործակցության 50 համաձայնագիր են ստորագրել, որոնք գնահատվում են շուրջ 1 մլրդ դոլար: Դրանցից 304 մլն դոլար գումարի ինը փաստաթուղթն ստորագրվել Է «Բայտերեկ» հոլդինգի ընկերությունների ու գործընկերների կողմից»,-ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՏԱՍՍ-ը: