Դավիթ Մինասյանի տեղափոխել են պալատ, ինչպե՞ս է տղայի վիճակը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են պալատ։ Այս ամսին MediaHub-ը տեղեկացավ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանից։
Փաստաբանի խոսքով՝ 18-ամյա տղան դեռ ուժեղ ցավեր ունի, վիճակը այնքան էլ լավ չէ։
«Գլխի հետ կապված գանգատներ ունի Դավիթը, դրանից բացի նրա մոտ նոր խնդիրներ են առաջացել, հետազոտությունների են տարել»,- հավելեց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ թիկնապահները քաշքշել էին երիտասարդին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելու համար, որից հետո էլ ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Տղայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր երկամսյա կալանքը։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ