Արցախ կժամանեն Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ
HeaderՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղևորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Պատգամավորներին ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Պատգամավորները համապատասխանաբար Հունաստան-Հայաստան, Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներն են, որոնց հայկական կողմի ղեկավարը Էդուարդ Շարմազանովն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Սերգեյ Պոտապկինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում: