Ավտոբուս է շրջվել. տուժել է ավելի քան 30 մարդ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի Կարագանդայի մարզում բանվորների տեղափոխող հերթափոխային ավտոբուս է շրջվել. սրահում եղել է մոտ 50 մարդ: Տուժածների մի մասը տարհանվել է սանիտարական ավիացիայի միջոցով, հայտնում է Tengrinews.kz-ը:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Կարկարալինսկի շրջանում՝ Բեսոբա գյուղից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ նախնական տվյալների, ավտոբուսը կողաշրջվել է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարները:
Տարհանման համար ներգրավվել է ԱԻՆ «Կազավիասպաս» ուղղաթիռը: Օդանավով երեք տուժած տեղափոխվել է Կարագանդայի բժշկական հաստատություններ: Եվս 30 մարդ փրկարարների ուժերով, շտապօգնության բրիգադների և Աղետների բժշկության կենտրոնի մասնագետների ուղեկցությամբ տեղափոխվել է մարզային հիվանդանոց:
Կարագանդայի մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մամուլի ծառայության տեղեկություններով, բոլոր տուժածները գտնվում են միջին ծանրության վիճակում:
Հետևեք մեզ՝ այստեղ