Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն

Հայաստանի ներքաղաքական դաշտում օրեցօր ավելի տեսանելի է դառնում միտումը, որի առանցքում հայտնվում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը ոչ միայն ընդլայնվում է, այլև ստանում է համակարգային բնույթ՝ ընդգրկելով տարբեր գաղափարական և քաղաքական հարթակներ ներկայացնող ուժերի։

Օրեր առաջ պաշտոնապես ձևավորվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը։ Համապատասխան հուշագիրը ստորագրեցին Նարեկ Կարապետյանը, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը։ Այս քայլը դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտում համախմբման գործընթացի կարևոր փուլ, որը կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։

Դաշինքի շուրջ համախմբումը շարունակվել է նաև վերջին օրերին։ Առնվազն չորս քաղաքական ուժեր՝ «Կայունություն», «ՀԺԱՄ», «Ժառանգություն» և «Ազատություն» կուսակցությունները, հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին և իրենց աջակցությունն են հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։ Նրանց հայտարարություններում շեշտվում է ընդդիմության միասնականության անհրաժեշտությունը և ձայների փոշիացումից խուսափելու հրամայականը։

Հատկանշական է, որ «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները 2013 թվականին եղել են ընդդիմության գլխավոր թեկնածուները նախագահական ընտրություններում։

Համախմբման գործընթացին անդրադարձել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նախորդ ամիսներին գովեստի խոսքեր է հնչեցրել Սամվել Կարապետյանի հասցեին՝ ընդգծելով նրա միավորող ներուժը։ Նրա գնահատմամբ՝ «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»։ Տեր-Պետրոսյանը ընդդիմության համախմբումը բնորոշել է ոչ թե պարզապես քաղաքական խնդիր, այլ ազգային նշանակության հարց՝ հավելելով. «Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Սամվել Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»։

Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ ձևավորվող գործընթացը դուրս է գալիս սովորական նախընտրական համագործակցության շրջանակներից և վերածվում է լայն քաղաքական կոնսոլիդացիայի փորձի։

Ըստ էության, նույն տրամաբանությամբ ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել նաև Հայաստանի ամենաերկարը կառավարած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Հանրապետականները հայտարարել են, որ չեն ցանկանում նպաստել ընդդիմադիր ձայների փոշիացմանը։ Կուսակցության համաժողովից հետո Սերժ Սարգսյանը թեև չի այս կամ այնուժին սատարելու մասին, բայց նշել է. «Կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»։

Տարբեր ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու և մեկ կենտրոնի շուրջ համախմբվելու որոշումները վկայում են այն մասին, որ քաղաքական դաշտում ձևավորվում է նոր բևեռ, որը հավակնում է դառնալ ընդդիմության հիմնական առանցքը։

Ըստ քաղաքական դիտորդների՝ այս գործընթացը կարող է վճռորոշ դեր ունենալ ընտրական արդյունքների ձևավորման հարցում՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմադիր ձայների միավորումը դիտարկվում է որպես գլխավոր նախապայման իշխանափոխության հասնելու համար։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը, ըստ այդ գնահատականների, ներկայումս միակ ձևաչափն է, որը կարող է ապահովել այդ նպատակին հասնելու անհրաժեշտ քաղաքական զանգվածն ու կազմակերպվածությունը։

Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան
Ամենադիտված