Պակիստանում աֆղանական երկրաշարժի զոհերի թիվը հասել է վեցի
ՄիջազգայինԱֆղանստանում ապրիլի 10-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Պակիստանում զոհերի թիվը հասել վեցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է Financial Express հրատարակությունը՝ վկայակոչելով Պակիստանի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային գերատեսչությունը (NDMA):
Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածների եւ 10 տուժածների մասին:
Երկրաշարժը գրանցվել Է Աֆղանստանի Հինդուկուշի տարածաշրջանի Աշքաշամ քաղաքից 50 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Օջախը եղել Է 211 կիլոմետր խորության վրա: Մագնիտուդը կազմել Է 6,8:
Նշվում Է, որ 28 մարդ տուժել Է Խայբեր Փախթունխվայի նահանգի Փեշավար մայրաքաղաքում:
Ապրիլի 10-ին ստորգետնյա ցնցումներ են զգացվել Խայբեր Փախթունխվայի եւ Փենջաբի նահանգներում: Դրանք տեւել են շուրջ երեք րոպե: Նահանգի բնակիչները հեռացել են շենքերից: Ստորգետնյա ցնցումների մասին տեղեկացվել Է Լահորում, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, Փեշավար, Սվաթ, Չիթրալ, Մարդան, Քոհաթ քաղաքներում, ինչպես նաեւ Պակիստանի Քաշմիրում: Մնացորդային ցնցումներ են զգացվել նաեւ Հնդկաստանի հյուսիսում եւ Աֆղանստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: