ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը․ Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի հատուկջոկատայինները փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, ով ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ է, նա տարհանվել է և անվտանգ է, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանի արևմուտքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկու անդամներից մեկը միանգամից փրկվել էր, իսկ երկրորդին փնտրում էին ԱՄՆ-ն ու ԻՀՊԿ-ն:
ԱՄՆ-ի զինվորականները ներխուժել են Իրան՝ փրկարարական գործողություն իրականացնելու համար։ Կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում։ Դոնալդ Թրամփը օվալաձև գրասենյակից հետևել է մարտերին: Հաղորդվում էր ԱՄՆ-ի զրահատեխնիկայի և օդային աջակցության մասնակցության մասին։ Բայց ԱՄՆ-ի բոլոր ուժերն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից։
«Մենք գտանք նրան։ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը մեր անձնակազմի անդամ սպաներից մեկի համար։ Մենք երբեք չենք լքի ամերիկացի զինվորի»,-հայտարարել Է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ռազմաօդային ուժերի շրջանում զոհեր և տուժածներ չկան: Օդաչուն լավ է։
Կործանումից հետո իրեն հետապնդող իրանական ուժերից օդաչուն թաքնվել է բլրի գագաթին։
Հետևեք մեզ՝ այստեղ