Հայկական համայնքները տագնապի մեջ են. Արամ Առաջին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս օրերին տագնապի մեջ են Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքները։ Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիի Կաթողիկոս Արամ Առաջինը։
«Պատերազմն ավերածություններ է առաջացնում տարածաշրջանում՝ մարդկային, նյութական եւ տնտեսական։ Հայ համայնքները ամեն օր ենթակա են պատերազմի ահավոր հետեւանքներին։ Մեր համայնքների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Մշտական կապի մեջ ենք կրոնական եւ համայնքային պատասխանատուների հետ։ Խորապես մտահոգված ենք տագնապի ստեղծած աննախատեսելի հետեւանքների նկատմամբ։ Աղոթում ենք, որ Աստծո օրհնությամբ եւ քաղաքական ղեկավարների խոհեմ ու հեռատես մոտեցումով խաղաղությունը շուտով կհաստատվի Մերձավոր Արեւելքում»,– ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ