Մի-երկու թույլ տեղ իրանց ա մնացել, բայց եթե չեթան, քշելու ենք. գեներալ Մանվել Գրիգորյան
Ուշադրության կենտրոնում«Նենգ թուրքի ոտնձգությունը 100 տոկոսով կանգնեցված ա, իրավիճակը 100 տոկոսով մեր ձեռքն ա, մեր հրամանատարության ձեռքն ա»,-հայտարարել է Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Նրա հարցազրույցը, որը տարածել է Երկրապահ կամավորական միության վարչության լրատվական ծառայությունը, արվել է մարտական դիրքերում: Հիշեցնենք՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 2-ից սկսված ռազմական գործողությունների լուրը լսելուն պես Մանվել Գրիգորյանն ու հարյուրավոր երկրապահներ գնացել էին Արցախ՝ կանգնելու սահմանը պահող երիտասարդ զինվորի կողքին:
«Շատ կարևոր է, որ բարձունքները, որոնք խախտել էին, կարելի է ասել, մերոնք վերականգնել են: Մի-երկու թույլ տեղեր են մնացել, բայց տղերքը վերցրել են կոլցոյի մեջ, ինձի թվում ա ժամանակի հետ, ճար չունեն, եթե չեթան քշելու ենք: Շատ կարևոր ա ոգին, որը ես տեսել եմ 88-ին, հիմա էդ ոգին 96-97 թվականներին ծնված երեխեքի մեջ ա: Ազգի համախմբվածությունը շատ լավ էր», -ասել է գեներալ Մանվելը: