Օրվա բաղադրատոմս . Կարտոֆիլ «Հովհար»
Life- Կարտոֆիլը մաքրում ենք, վրան կտրվածքներ ենք անում։ Աղով և պղպեղով համեմում
ենք, վրան բուսայուղ ենք ցողում։ Դնում ենք տապակի մեջ և 40-50 րոպեով
տեղափոխում ենք ջեռոցի մեջ։ Կտրվածքների մասում թերթիկները չենք բացում, դրանք
եփվելու ընթացքում ինքնստինքյան կբացվեն։
- Պատրաստ է։ Մատուցելիս վրան կտրատված կանաչի շաղ տվեք:


Այսպիսի կարտոֆիլ պատրաստելիս, ջեռոցի ջերմաստիճանը նպատակահարմար է 180-200 աստիճան լինի։ Եփվելու ընթացքում քունջութ ավելացնելու դեպքում մեր ուտեստն ավելի համեղ և օգտակար կդառնա :