Նախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ասուլիսի ընթացքում նշել է՝ նախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաները:
Նրա խոսքով՝ վերջերս Ազգային ժողովում ներկայացված օրենսդրական փոփոխությունները վերաբերում էին նախակրթարանների գործունեության սահմանմանը և դրանցում երեխաների ընդգրկման տարիքային սահմանափակումների վերանայմանը։ Մինչ այս նախակրթարաններում կարող էին ընդգրկվել միայն 5-6 տարեկան երեխաները։ Սակայն հաշվի առնելով, որ բազմաթիվ բնակավայրերում նախակրթարանները գործող միակ նախադպրոցական հաստատություններն են, առաջարկվել է այդ շեմը վերանայել։
«Առաջարկվել է, որ այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունն է, կարող են ընդգրկվել 3-6 տարեկան երեխաները։ Իսկ այն վայրերում, որտեղ կան նաև մանկապարտեզներ, նախակրթարանները կարող են ընդունել 4-6 տարեկան երեխաներին։ Այս պահին Հայաստանում գործում է շուրջ 500 նախակրթարան, դրանք հիմնականում դպրոցահենք են, այսինքն՝ գործում են դպրոցների շենքերում՝ համապատասխան պայմաններով՝ առանձին մուտք, սանհանգույց և այլն»,- ներկայացրել է Թամարա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նախակրթարանների և մանկապարտեզների հիմնական տարբերությունն այն է, որ նախակրթարաններում երեխաների գտնվելու տևողությունը ավելի կարճ է՝ օրական մոտ 4-5 ժամ։
«Նախակրթարան հաճախող երեխաներն օգտվում են նաև դպրոցական սննդի ծրագրից: Նպատակ է դրված, որ մինչև 2030 թվականը բոլոր երեխաները դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ