Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի


Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)

«Տիգրանաշեն գյուղը, ցավոք, այսօր թողնում է բավականին անմխիթար, նույնիսկ՝ լքված բնակավայրի տպավորություն։ Թեև պաշտոնական տվյալներով այստեղ հաշվվում է շուրջ 40 տուն, ակնհայտ է, որ դրանց մեծ մասը կամ դատարկ է, կամ բնակեցված է հիմնականում տարեց մարդկանց կողմից»,-Euromedia-ի հետ զրույցում իր Տիգրանաշեն կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումից հետո իր տպավորություններն է պատմել «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը։

Նշենք, որ երեկ «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը և շարժման ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը այցելել էին Տիգրանաշեն՝ տեղում զրուցելու քաղաքացիների հետ և ծանոթանալ նրանց խնդիրներին։ Նրանք քաղաքացիների հայտնած անհանգստությունների հիման վրա նաև մի քանի կետանոց պահանջներ են ձևակերպել, քաղաքացիների ստորագրությամբ, որոնք ներկայացվելու են ՀՀ իշխանություններին։

Սուրեն Սուրենյանցը Տիգրանաշեն այցից հետո արձանագրում է՝ առաջին և ամենացավոտ խնդիրներից մեկը կապված է կրթության հետ։ Երիտասարդության զանգվածային արտահոսքի հետևանքով գյուղում աշակերտների թիվը կտրուկ նվազել է, և ներկայումս դպրոցում սովորում է ընդամենը 4 աշակերտ։ Կառավարության որոշմամբ՝ աշակերտների սահմանված նվազագույն շեմը չբավարարող դպրոցները փակվում են, և արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից Տիգրանաշենի դպրոցը կդադարի գործել․
«Մյուս կարևոր խնդիրը զբաղվածության բացակայությունն է։ Գյուղում գրեթե չկան աշխատանքային հնարավորություններ, ինչը մարդկանց ստիպում է լքել բնակավայրը։
Դեմոգրաֆիական վիճակն էլ ավելի է սրվում․ բնակչության թվի նվազումը և գյուղի դատարկվելը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Մասնավորապես, առաջանում է հարց՝ արդյոք Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից շարունակաբար բարձրացվող «անկլավների վերադարձի» պահանջը, չեն գնա հերթական զիջումների»,-ասում է Սուրեն Սուրենյանցը։

Զրուցակիցը նաև ընդգծում է՝ լուրջ խնդիր է նաև սեփականության իրավունքի հարցը։ Տեղացիների խոսքով՝ գյուղում հաճախ չեն գրանցվում սեփականության իրավունքները, ինչը չի խրախուսում ներդրումները, իսկ ներդրումների բացակայության պայմաններում անհնար է խոսել գյուղի զարգացման մասին։

«Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանը ևս խիստ մտահոգիչ է համարում  հանգամանքը, որ բնակիչներին չի տրամադրվում սեփականության իրավունքի վկայական՝ իրենց տների և հողատարածքների համար․
« Հավանաբար պատճառը քաղաքական և իրավական անորոշությունն է։ Եթե մարդկանց տրամադրվի սեփականության իրավունք, ապա հետագայում, եթե նույնիսկ այդ տարածքները հանձնվեն, կառաջանա լուրջ իրավական խնդիր․ ինչպե՞ս կարող է պետությունը հանձնել այն տարածքը, որի նկատմամբ արդեն իսկ ճանաչել է քաղաքացիների սեփականության իրավունքը։

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սեփականության վկայականների չտրամադրումը պայմանավորված է իշխանությունների կողմից այդ տարածքների ապագայի վերաբերյալ անորոշությամբ։ Մինչդեռ Ադրբեջանի համար տարածքային հավակնությունները, կարծես, լիովին հստակ են։

Կա մեկ կարևոր չափանիշ․ այն պահից, երբ բնակիչը ստանում է սեփականության իրավունքի լիարժեք երաշխիք, կյանքի որակը և համայնքի զարգացումը էապես բարձրանում են։ Իսկ եթե այդ իրավունքը չի տրվում, մարդը հոգեբանորեն չի կապվում իր տան և հողի հետ»,-նշում է Նահապետյանը։

Գյուղի բնակիչներից տիկին Մանյան էլ մեզ հետ զրույցում պատմում է՝ ապահով չեն զգում իրենց գյուղում, աշխատանք չկա, մարդիկ ստիպված լքում են իրենց տները, իսկ այգիներն ու ծառերը մնում են անխնամ, չորանում են։ Շատերը իջնում են ներքև՝ իրենց հարազատների մոտ կամ աշխատանքի որոնման նպատակով։

«Անվտանգության խնդիրներն էլ լուրջ են։ Նախկինում մարդիկ գնում էին սարերը, արոտավայրերը, անասուն էին պահում, բայց հիմա արդեն վախենում են։ Չեն համարձակվում հեռանալ գյուղից, որովհետև միշտ կա վտանգի զգացողություն։ Ասում են՝ հնարավոր է վտանգ լինի Նախիջևանի կողմից, և այդ մշտական լարվածությունը մարդկանց մեջ վախ է սերմանել։ Այս պայմաններում ապրելը հեշտ չէ։

Գյուղի բնակեցվածության մակարդակը նույնպես նվազել է։ Մարդիկ հիմնականում զբաղվածություն չունեն, իսկ երիտասարդները գրեթե չկան։ Դպրոցում աշակերտների թիվը այնքան է նվազել, որ այն կանգնած է փակվելու վտանգի առաջ։ Երեխաները հաճախում են Սևակավանի դպրոց, սակայն նույնիսկ այդ դեպքում խնդիրներ կան՝ տրանսպորտի, կազմակերպման, կրթության հասանելիության հետ կապված»։

Մհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՎթարային ջրանջատումՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՆախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաներըԿմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանՈւկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Խուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԻրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ խաղում Արտառոց դեպք՝ հոգեկան առողջության կենտրոնում․ մանրամասներՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ Պեսկով Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան (տեսանյութ)Ծեծկռտnւք՝ Երևանում, 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա մի տղայի.Պայմանագրային զինծառայող է մաhացել․ ՔԿ Ադրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Այն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված