Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան հույս ունի ստանալ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք առկա են Մերձավոր Արևելքի երկրների սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բացի THAAD հակահրթիռային համալիրից, Զելենսկին ակնկալում է Կիևին փոխանցել նաև այլ համակարգեր։
«Մենք ցանկանում ենք հույս դնել հակաբալիստիկ համակարգերի վրա, որոնք ունեն այդ երկրները, բայց չունենք մենք։ Խոսքը THAAD-ի և այլ համակարգերի մասին է։ Նման համակարգեր չկան նաև Եվրոպայում։ Շատ անհրաժեշտ է, որ դրանք լինեն Ուկրաինայում»,- նրա խոսքերն է մեջբերում «Общественное. Новости» պարբերականը։
Զելենսկին նաև դժգոհել է, որ Կիևը փորձում է գործընկերներից ստանալ PAC-3 հրթիռներ Patriot զենիթահրթիռային համալիրների համար, սակայն դրա համար պահանջվում է ԱՄՆ-ի թույլտվությունը։
«Մենք բարձրացնում ենք այդ հարցը։ Այն կախված է ոչ միայն այս կամ այն երկրից, այլև ԱՄՆ-ից։ Պետք է լինի վերավաճառքի թույլտվություն կամ այն, ինչ նրանք մեզ կտան։ Ոմանց հետ մենք արդեն համաձայնեցրել ենք որոշումը, և հիմա նրանք աշխատում են ԱՄՆ-ի հետ»,- պարզաբանել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ