Իրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի զինվորականները հարձակվել են Իսրայելի ավիաբազայի և, ինչպես պնդում են, Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին։
«Ծովային գործողության առաջին փուլում բալիստիկ հրթիռների օգնությամբ ոչնչացվել է ամերիկացիների դեսանտային մոտորանավակների տեղակայման վայրը Շուվեյխ նավահանգստում»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Պահապանների կորպուսը նաև հայտնել է, որ Բահրեյնում ոչնչացրել է AR-327 վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համակարգը։
Բացի այդ, իրանցի զինվորականները հաղորդել են իսրայելական «Ռամատ Դավիդ» ավիաբազային հասցված հարվածների մասին, որտեղ տեղակայված են իսրայելական F-16 կործանիչները, ինչպես նաև Իսրայելում ավելի քան 50 թիրախների, այդ թվում՝ Թել Ավիվում իրականացված հարձակումների մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ