Հերթական անգամ մահապատիժ է իրականացվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում հերթական մահապատիժն է իրականացվել։ Դատական համակարգի նախագահի առաջին տեղակալ Համզեհ Խալիլին անցյալ ամիս հայտարարել էր, որ հունվարյան համազգային հակակառավարական շարժման բողոքի ցույցերի հետ կապված գործերն ավարտվել են, և դատավճիռները սկսել են իրականացնել։
Այսօր մահապատժի ենթարկված Ամիր Հոսեյն Հաթամին մեղավոր է ճանաչվել Թեհրանում սահմանափակված ռազմական տարածք ապօրինի մուտք գործելու, օբյեկտը վնասելու և հրկիզելու, ինչպես նաև զենք և զինամթերք ձեռք բերելու փորձի մեջ: Ըստ «Միզան»-ի՝ նա այս մեղադրանքները ընդունել է հարցաքննության ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ