Աշխարհում իրավիճակը զարգանում է հօգուտ Ռուսաստանի․ Տուսկ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհում իրավիճակը զարգանում է հօգուտ Ռուսաստանի։ Այս մասին X-իր էջում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«ՆԱՏՕ-ի փլուզման սպառնալիքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը, Եվրոպայում էներգետիկ լայնամասշտաբ ճգնաժամը, Ուկրաինային օգնության դադարեցումը և Օրբանի կողմից Կիևի համար վարկի արգելափակումը՝ այս ամենը նման է Պուտինի երազանքների ծրագրին»,- գրել է Տուսկը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Թրամփը հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվեց օգնել Իրանի դեմ գործողության հարցում։
Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը և հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ իր դիրքորոշումը կապելով «Դրուժբա» գազատարով ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ