Հայտնի է, թե Փաշինյանն ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած 500 հազար դոլար մրցանակը կավանդադրվի` ապահովելով ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս տարվա հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։
Փետրվարի 4-ին նրանք մասնակցեցին մրցանակաբաշխությանը։ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։
Կառավարության այսօրվա որոշմամբ մրցանակային այս գումարի տնօրինման համար ստեղծվեցին անհրաժեշտ իրավական հիմքեր։
Արդյունքում, վարչապետի աշխատակազմին թույլատրվել է ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։
Հետևեք մեզ՝ այստեղ