Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում․ Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտը վթարի զոհ է դարձել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ մարտի 30-ին Արարտի մարզում բախվել են «Nissan Tiida», 2 «Mercedes», «Niva Chevrolet» մակնիշի ավտոմեքենաներին և «Mercedes» մակնիշի ավտոքարշակին։
Վթարի հետևանքով 2 հոգի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Նախքան քննչական խմբի դեպքի վայր ժամանելը ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մահացածը Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտ՝ Վահե Մարգարյանն է։ Դպրոցը իր ցավակցությունն է հայտնել Վահեի ընտանիքին։
«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։ Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»։
Հետևեք մեզ՝ այստեղ