Ձայնագրությունների արտահոսքը վկայում է Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առկա սերտ փոխգործակցության մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել ձայնագրություններ, որոնք կարող են վկայել Եվրոպական միության պատժամիջոցային քաղաքականությունը շրջանցելու հարցում Հունգարիայի և Ռուսաստանի գործողությունների համակարգման մասին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի զրույցների ձայնագրությունները հրապարակել է VSquare պարբերականը։
Ըստ սղագրությունների՝ 2024 թվականի օգոստոսին Լավրովը կապ է հաստատել Սիյարտոյի հետ գործարար Ալիշեր Ուսմանովի խնդրանքով. քննարկվել է վերջինիս քրոջ՝ Գյուլբախոր Իսմայիլովայի հեռացումը ԵՄ պատժամիջոցների ցուցակից։
Հունգարացի նախարարը, ինչպես պնդում են, խոստացել է աջակցել՝ հայտարարելով, որ կանեն հնարավոր ամեն ինչ։
Յոթ ամիս անց Իսմայիլովան հեռացվել է պատժամիջոցների ցանկից։
Ձայնագրությունն՝ այստեղ:
Հետևեք մեզ՝ այստեղ