Մոդրիչը հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է. Անչելոտի
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հասցեին։ Նախկինում իտալացի մասնագետն ու խորվաթ ֆուտբոլիստը միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում»։
«Ինչո՞ւ է Մոդրիչը մինչ օրս կարևոր դեր խաղում թիմում։ Սա եզակի դեպք է, քանի որ Մադրիդում իմ վերջին տարում, երբ Լուկան 39 տարեկան էր, նա ոչ մի մարզում բաց չթողեց։ Նա հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլան իր կայքում։
2025/2026 մրցաշրջանում «Միլանի» կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 3 արդյունավետ փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ