ԱՄՆ-ն թույլ չի տա վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. ԱՄՆ պետքարտուղար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, և նախագահ Դոնալդ Թրամփն ունի մի շարք տարբերակներ դա թույլ չտալու համար: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դա թույլ չի տրվի: Նախագահն իրեն հասանելի մի շարք տարբերակներ ունի, եթե որոշի թույլ չտալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Ռուբիոն ABC հեռուստաալիքի եթերում։
Ընդ որում, պետքարտուղարը հրաժարվել է բացահայտել, թե հատկապես ինչ միջոցներ են դիտարկվում Վաշինգտոնի կողմից։ Նա ընդգծել է, որ չի քննարկի ռազմական տակտիկան և նման հարցերն ուղղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։
Ռուբիոն նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են հասնել իրենց նպատակներին շաբաթների, այլ ոչ թե ամիսների ընթացքում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն անընդունելի է համարում այն իրավիճակը, երբ Իրանը պետք է որոշի, թե ով կարող է անցնել միջազգային ջրային ուղով։
Հետևեք մեզ՝ այստեղ